1173 դիտում, 1 ամիս առաջ - 2026-08-13 13:26
Քաղաքական խաղադաշտ

«Կա նաև երրորդ ուղղություն՝ ոչ ԵԱՏՄ, ոչ էլ Եվրամիություն». Փաշինյան

«Կա նաև երրորդ ուղղություն՝ ոչ ԵԱՏՄ, ոչ էլ Եվրամիություն». Փաշինյան

Հայաստանի արտաքին ուղղությունների մասին խոսելիս Նիկոլ Փաշինյանը նշել է, որ երկիրը պետք է քաղաքացիների համար ստեղծի հնարավորինս շատ այլընտրանքներ։

«Կա նաև երրորդ ուղղություն՝ ոչ ԵԱՏՄ, ոչ էլ Եվրամիություն։ Կա նաև չորրորդ, հինգերորդ այլընտրանքներ»,- ասել է Փաշինյանը։

Նրա խոսքով՝ Եվրամիությանն անդամակցության հարցով հանրաքվե կանցկացվի միայն այն դեպքում, երբ Հայաստանը պաշտոնապես անդամակցության գործընթացում լինի։

«Հանրաքվե կանենք այն դեպքում, երբ Եվրամիությանը պաշտոնապես անդամագրվենք»,- նշել է Փաշինյանը։