300 դիտում, 40 րոպե առաջ - 2026-09-17 11:34
Հայաստանով մեկ

Հավելավճար կստանան

Հավելավճար կստանան

ՀՀ Սահմանադրական դատարանի նախագահը, փոխնախագահը և մյուս դատավորները հավելավճար կստանան։ 

Հավելավճարների համար ՍԴ–ի` 2026 թվականի բյուջեից կտրամադրվի 38 մլն 930.5 հազար դրամ:

Մասնավորապես, սահմանվել է դատավորի պաշտոնում աշխատանքային ստաժի համար հավելավճար հետևյալ չափերով՝
– պաշտոնավարման 2–րդ տարում՝ 20 տոկոսի չափով,
– 3–րդ տարում՝ 35 տոկոսի չափով,
– 4–րդ տարվանից սկած յուրաքանչյուր հաջորդ տարում՝ նախորդ տարվա համար նախատեսված հավելավճարի չափից 10 տոկոս ավել չափով:

Այս որոշումն ընդունվեց կառավարության նիստի ժամանակ։